Լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջում են պատժել «Թոխմախի Մհերին»
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանում սպառնացել և վիրավորել էր լրագրող Մհեր Արշակյանին։ Այս միջադեպը վրդովմունք է առաջացրել լրագրողների շրջանում, ովքեր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում այն դատապարտողների խումբ են ստեղծել» Խմբի անդամները նաև նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահին և պահանջել պատժել պատգամավորին։ Նամակում ասված է.
«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+»լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:

7or.am