Սիրիայի ՆԳ նախարարը հանկարծակի հայտնվել է Լիբանանի հիվանդանոցում
Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված Սիրիայի ՆԳ նախարար Մուհամադ Շաարը տեղափոխվել է Լիբանանի հիվանդանոց։ Բժիշկներն առայժմ չեն հրապարակում վնասվածքի աստիճանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունից ստացած վերքերը նախարարի կյանքին չեն սպառնում։ Հայտնի չէ նաև, թե ինչու է Շաարը տեղափոխվել Լիբանանի հիվանդանոց՝ Սիրիայի բժշկական հաստատությունները շարունակում են լիարժեք գործել։