Վարդան Օսկանյանի և Լեւոն Զուրաբյանի գրությունն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում իրենց կողմից արված հայտարարությունները։
Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյան

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան