Աշխարհ

20.12.2012 10:00


Քութայիսում կատաղած ամբոխը հարձակվել է Միխայիլ Սահակաշվիլիի և նրան ուղեկցող մեքենաների վրա

Քութայիսում կատաղած ամբոխը հարձակվել է Միխայիլ Սահակաշվիլիի և նրան ուղեկցող մեքենաների վրա

Քութայիսում շուրջ 100 մարդ հարձակվել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրան ուղեկցող մեքենաների վրա, սակայն թիկնազորին հաջողվել է պաշտպանել նախագահին։  Կատաղած ամբոխը քարեր է նետել նախագահի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ:

«Georgia Online»–ի փոխանցմամբ՝ ամբոխը հարձակվել է խորհրդարանի պատգամավոր Ակակիա Մինաշվիլիի վրա։

Տեղի ունեցածը քննարկվել է Վրաստանի խորհրդարանում։ Խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ոստիկանությունից պահանջել է պարզել միջադեպի հանգամանքները՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները  «շատ վատ կվերջանան բոլորի համար»: 

Այս խորագրի վերջին նյութերը