Հարավային Կորեայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Հարավային Կորեայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է իշխող «Սենուրի» կուսակցության ղեկավար Պակ Կին Հեն և դարձել երկրի առաջին կին նախագահը։
Ըստ ընտրության արդյունքների՝ նա ստացել է ընտրողների ձայների 50,1%ը, իսկ նրա հիմնական մրցակից Միավորված դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Մուն Չժե Ինը՝ 48,9%-ը։
Նախագահի պաշտոնում Պակ Կին Հենը կփոխարինի կուսակից գործընկերոջը՝ Լի Մյոն Բակին։ Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում նախագահն իրավունք ունի անընդմեջ ընտրվել միայն մեկ անգամ՝ 5 տարի ժամկետով։