Հայաստանում կմեկնարկի սահմանային անցակետերի զբոսաշրջության երկրորդ հետազոտությունը
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և GIZ–ի Հարավային Կովկասում տնտեսության խթանում ծրագիրը կստորագրեն մտադրությունների հուշագիր, որով կմեկնարկի Հայաստանի սահմանային անցակետերի զբոսաշրջության լայնածավալ հետազոտություն:
Սա 2007թ. ի վեր երկրորդ հետազոտությունն է, որը կիրականացվի 2013թ. հունվարից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներ կկատարվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում և Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաև Երևանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում: Հետազոտությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական կողմերի բացահայտմանը, զբոսաշրջության ռազմավարության վերանայմանը, ինչպես նաև զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը: