Տնտեսական

19.12.2012 16:10


ԱԺ նախագահը՝ ֆինանսների փոխնախարարին՝ «Քո կարծիքը մեր համար պարտադիր չի»

ԱԺ նախագահը՝ ֆինանսների փոխնախարարին՝ «Քո կարծիքը մեր համար պարտադիր չի»

Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվել են հարկային փաթեթի մասին քննարկումները: Մասնավորապես, «Շահութահարկի մասին» օրենքով առաջարկվել է արտոնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն՝ երեք տարի հնարավորություն տալով նոր աշխատողների աշխատավարձերը նվազեցնել շահութահարկի գումարից: Դրա համար ընկերությունը պետք է գրավոր դիմի կառավարությանը, որն էլ այդ դիմումը քննարկելուց հետո պետք է որոշում կայացնի: 

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը չի համաձայնել այդ առաջարկին` նկատելով, որ երբեմն ընկերությունները սխալ փաստաթղթեր կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացնում, ու եթե ինչ–որ ժամկետ սահմանվի, ապա մերժումները շատ կլինեն:

Դրան արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Տնտեսվարողը չի բերի՝ կմերժեք: Եթե շահագրգիռ է՝ կբերի, ինչ ե՞ք գցում տնտեսվարող սուբյեկտի վրա: Գրե՛ք 1 ամիս կամ 45 օր, կոնկրետ ժամկետ նշե՛ք... Ասում ա՝ չի բերի տնտեսվարող սուբյեկտը... Ինքը շահագրգիռ կողմ ա, ո՞նց կարող ա չբերի։ Դուք շահագրգիռ չեք, դրա համար էլ դուք կարող ա պատճառներ գտնեք մերժելու...»:

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ ֆինանսների փոխնախարարը փորձել է բերել հիմնավորումներ. «Ես նորից ուզում եմ կրկնել, որ ցանկացած ժամկետային սահմանափակում նշանակում է տնտեսվարող սուբյեկտների սահմանափակում՝ իմ կարծիքով...»: Սակայն  Հովիկ Աբրահամյանը փոխնախարարին թույլ չի տվել ավարտել իր խոսքը. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը