Լրահոս

19.12.2012 14:00


Եռակողմ հուշագիր` ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև

Եռակողմ հուշագիր` ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև

ՀՀ գլխավոր դատախազությունում 2012թ. դեկտեմբերի 19-ին ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի  եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջեւ։

Հուշագրով կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել` հետեւյալ նպատակների իրականացման համար.

1. Նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի եւ կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` «Ամբողջականության հիմունքները դատախազության պետական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագրի (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր) պարբերական իրականացման միջոցով,

2. Աջակցել պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ պետական ծառայողների և քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը` պետության անունից այդ գործառույթը իրականացնող պետական ծառայողների որակավորման բարձրացման միջոցով, նպաստել պետական ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը,

3. Նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների և բացերի վերհանմանը, առաջարկություններ ներկայացնել ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կիրառման առումով` ներառելով այդ փոփոխությունների նկարագրությունը վերապատրաստման ծրագրում,

4. Աջակցել ՀՀ դատախազության աշխատակազմում վերապատրաստման և մրցույթների անցկացման մոնիտորինգի իրականացմանը՝ ապահովելով մոնիտորինգ անցկացնողների մաuնագիտական բարձր պատրաuտվածությունը եւ անհատական բարոյահոգեբանական հատկանիշները։

Այս խորագրի վերջին նյութերը