Լրահոս

19.12.2012 13:44


Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու եւ համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել  է կալանավորումը:

 Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը