Լրահոս

19.12.2012 13:22


Ալեն Սիմոնյան. «ՀՀԿ–ի կարգախոսներից ո՛չ նորը, ո՛չ հինը հասարակ քաղաքացու կյանքում բան չի փոխել ու չի էլ փոխի»

Ալեն Սիմոնյան. «ՀՀԿ–ի կարգախոսներից ո՛չ նորը, ո՛չ հինը հասարակ քաղաքացու կյանքում բան չի փոխել ու չի էլ փոխի»

Իրավաբան, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր աչքովս ընկավ Ա. Աշոտյանի գրառումն առ այն, որ «Դեպի ապահով Հայաստան»-ն իր մեջ կրում է և «Քեզ համար, Հայաստան»-ը, և´ «Առաջ, Հայաստան»-ը, և´ «Հավատանք, որ փոխենք»-ը: Հետաքրքիր է՝ Կ.Գ. նախարարը գիտակցո՞ւմ է, որ սրանով փաստում է նախորդ կարգախոսների չիրագործված լինելը: Քանզի, եթե ասվել է՝ «Հավատանք, որ փոխվենք» ու «Առաջ, Հայաստան», և հիմա այսօրվա կարգախոսը ներառում է նաև նախկինները, ստացվում է, որ նախկինները ՉԵՆ իրագործվել, և «կրկին փորձենք» սկզբունքով են ներառվում նաև այս մեկում: Նախկինները պետք է արդեն արված լինեին, և այսօրվանը պետք է լիներ ոչ թե շարունակությունը և ներառեր հին չարվածը, այլ լիներ նոր:

Հ.Գ. Չնայած կարգախոսը կարող էր լինել չիներեն ու մանդարինների մասին, քանզի ո՛չ նորը, ո՛չ հինը հասարակ քաղաքացու կյանքում բան չի փոխել ու չի էլ փոխի»:

Այս խորագրի վերջին նյութերը