Լրահոս

19.12.2012 13:17


«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը նվիրաբերվել է 41մլն 312660 դրամ

«Օգնիր եղբորդ»  քաղաքացիական նախաձեռնությունը նվիրաբերվել է   41մլն 312660 դրամ

«Օգնիր եղբորդ»  քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկեց ս.թ. սեպտեմբերի 18-ին։  Առիթը մոտ մեկ տարի Սիրիայում շարունակվող  եղբայրասպան հակամարտությունն  էր, որի ողբերգական հետևանքները բացահայտ  էին  ինչպես  Սիրիայի ողջ ժողովրդի, այնպես էլ   մեր հայրենակիցների համար։  Պատերազմի  ավերիչ ընթացքն անդառնալի  կորուստներ էր հասցնում և շարունակում է հասցնել մեր ամենակենսունակ համայնքներից մեկին՝ սիրիահայ  համայնքին։

 Անտարբեր լինելու իրավունք չունեինք և չունենք։ Պահն էր և է, երբ ողջ հայությունը պետք է ցույց տար իր միասնականությունը, օգնության ձեռք մեկնելով  ինչպես սիրիահայ, այնպես էլ  Սիրիայի կարիքավոր ընտանիքներին։

Մեր եղբայրներին   պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու    կոչը լայն արձագանք գտավ։ Եվ ինչպես ակնկալում էինք, նախաձեռնությունը չունեցավ ոչ աշխարհագրական և ոչ էլ գաղափարախոսական սահմաններ։  Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ և  գործարարներ իրենց   նյութական և բարոյական աջակցությունը ցուցաբերեցին ՙՕգնիր եղբորդ՚  նախաձեռնությանը:

Նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից  նվիրաբերվել է   41մլն 312660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ    31մլն  033210 ՀՀ դրամի պարենամթերք (կից հաշվետվությունը)։

Նրանց և մի շարք  բարերարների հատկացումներով բեռնված ՙՕգնիր եղբորդ՚ քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական  ինքնաթիռը ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվեց   հոկտեմբերի 15-ին՝ տանելով   14 տոննա  պարենամթերք  և դեղորայք։ Թռիչքն իրականացրեց  ՙԷյր Արմենիա՚ ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։

Հոկտեմբերի 22-ին Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով   Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։

ՙOգնիր  եղբորդ՚   նախաձեռնութան հումանիտար օգնության երրորդ խմբաքանակն  ուղարկվեց  նոյեմբերի 21-ին, թռիչքը դարձյալ իրականացվեց Երևանի Զվարթնոց  միջազգային օդանավակայանից  ՙԷյր Արմենիա՚ ընկերության  բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա  բեռը՝ բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց   արկղերից և պարունակում էր  պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:

Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը   ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և  համահամայնքային ՙՇտապ օգնության՚  հանձնախմբի կազմակերպմամբ  բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։

Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում  հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով  «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5000000 (5մլն) դրամի  փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ։

Սիրիահայ մանուկների համար տարեվերջին  կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։

Օգնիր եղբորդ քաղաքացիական նախաձեռնությունը  իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր կոչին անդրադարձած բոլոր-բոլորին և վստահություն հայտնում, որ շարունակելու ենք  համազգային համախմբման այս  նվիրական գործը։

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ» քաղաքացիական նախաձեռնություն 

 “ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ”  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

19.09.2012-16.12.2012

Նվիրատուի անուն

Նվիրատվության  ամսաթիվ

Մուտք

"Պրոտոն" ընկերություն

19.09.2012

500000

"Իզոտոպ-Դելտա" ընկերություն

19.09.2012

500000

"Միկ Մետալ" ընկերություն

20.09.2012

2000000

Մարալ Հասրճեան

24.09.2012

40000

Մարտիրոսյան Արմեն

25.09.2012

10000

Մնացականյան Անաիդա

26.09.2012

10000

Սարգսյան Գագիկ

26.09.2012

10000

Շահբազյան Նուրիցա

26.09.2012

10000

Սարգսյան Սամվել

26.09.2012

30000

 “Էլեն-Նարե” ծննդօգնության կենտրոն

26.09.2012

50000

“Սեբաստիա” բժշկական կենտրոն

26.09.2012

100000

ՀՀ Ազգային Ժողով

01.10.2012

849160

"ՎիվաՍել" ՄՏՍ ընկերություն

01.10.2012

5000000

Ավագյան Անահիտ

02.10.2012

60000

"Հարվալ Մաշինարի"

02.10.2012

200000

" Նուշիկյան" ասոցիացիա

05.10.2012

150000

Հարությունյան  Վարդան

05.10.2012

1000000

Նուշիկյան Գարեգին

08.10.2012

50000

Սուրենյան Ռուբեն

09.10.2012

200000

Մովսիսյան Կարեն

09.10.2012

200000

Առաքելյան Գարեգին

09.10.2012

200000

Թադևոսյան Հրանտ

09.10.2012

200000

Բաղդասարյան Խաչատուր

09.10.2012

200000

Օհանյան Սարգիս

09.10.2012

200000

"Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամ

10.10.2012

15000000

Ծատրյան Հարություն

12.10.2012

5000

"Արմսվիսբանկ" ՓԲԸ

12.10.2012

1000000

Մանուկյան Արամ

15.10.2012

60000

Հակոբյան Անահիտ

16.10.2012

15000

Դադայան Քրիստինա

18.10.2012

100000

Բեդիրյան Պետրոս

18.10.2012

160000

"Սիվիլիթաս" հիմնադրամ

18.10.2012

3000000

Վարդանյան Հայկ

19.10.2012

5000

"Ավեստա" ՍՊԸ

19.10.2012

100000

Ա.Ռ.Ինեքս ՍՊԸ

19.10.2012

100000

Համազգային թատրոն

19.10.2012

111000

"Դինո Գոլդ Մայնինգ" ՍՊԸ

22.10.2012

1000000

Սիմոնյան Մհեր

24.10.2012

5000

Դավթյան Հովսեփ

25.10.2012

10000

Նարիման Սմբատյան

26.10.2012

2000

Ազատ Գասպարյան

26.10.2012

10000

Շահումյան Հաղթանակ

26.10.2012

15000

Պչաքճեան Մովսես

26.10.2012

45000

Կարապետյան Ալեքսան

29.10.2012

5000

Ղազանչյան Գագիկ և Սողոմոնյան Լիլիթ

29.10.2012

121500

Նիկոյան Սամվել

05.11.2012

30000

Միրիբյան Գայանե (Սուրբ Երրորդության եկեղեցի )

06.11.2012

50000

"Հայբիզնես Բանկ " ՓԲԸ

06.11.2012

1000000

Ծաղկաձորի ստեղծագործական տուն

11.11.2012

100000

"Աննա" սպառողների ազգային ասոցացիա

13.11.2012

50000

Մովսիսյան Արմեն

14.11.2012

10000

ՀՅԴ Արաբկիր Կոմիտեի "Պետո" խումբ

15.11.2012

21000

"Գապեքս" ՍՊԸ

15.11.2012

150000

Ղարագյոզյան  Հարություն

16.11.2012

200000

Արսենյան Գուրգեն

20.11.2012

1000000

Ոմն բարերար

16.12.2012

5000000

Sms-ներից գումար

17.12.2012

1063000

Արա Աբրահամյան

                                        10.12.2012

  750.000 ռ.ռուբլի

  

Ընդհանուր ` 41.312.660  ՀՀ դրամ        750.000   Ռ. Ռուբլի                                                                                                                           

       ՙՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ՚  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

    ՏՐԱՄԱԴՐՎԱԾ  ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔ

   19.09.2012-16.12.2012

Նվիրատու ընկերություն

Ք Քանակ անակ

Գ Գին ն

"ՍԱՍ ԳՐՈՒՊ" ընկերություն

160 տուփ ձկան պահածո
500 տուփ կանաչ ոլոռ
24 արկղ մակարոն
2 արկղ կոնֆետ
2 արկղ թեյ

470000

ՙ ՄԱՐԻԱՆՆԱ ՚  ընկերություն

500 կգ կաթի փոշի

1100000

    Ագրարային համալսարան

1000 կգ պանիր

2000000

   «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹե ընկերություն


2000 փաթեթ կաթի փոշի

2200000

    «ԱՐՏՖՈՒԴե ընկերություն

1000 տուփ բ.խավիար
1000 տուփ բ. պահածո
1000 տուփ կանաչ ոլոռ

1458000

«ԱԼԵՔՍ ԳՐԻԳե ընկերություն

5000  կգ շաքարավազ
 5000 կգ բրինձ
 5000 շիշ ձեթ

7675000

ԼՂՀ  Գյուղի և գյուղաջակցության հիմնադրամը

5025 շիշ  ձեթ                 
4000 կգ   հնդկաձավար                                                                                                                        
1000 կգ  մակարոն
5000 կգ  հաճար                                                                             
5400 տուփ  ջեմ    
 5000  կգ ձավար

9964800

"ԼԻՔՎՈՐ" ՍՊԸ

 

1472184

ՙԼԵՎՈՆ ՚ ՍՊԸ

200 տուփ ոլոռ
798 բանկա ջեմ
550 բանկա մուրաբա
800 բանկա խավիար
800 բանկա տոմատ

1710000

ՀՅԴ Արմավիրի  ՙԱրամ Մանուկյան՚  մարզային կոմիտե

45 կգ բրինձ
36 կգ շաքարավազ
30կգ  ոսպ
Արևածաղկի սերմ
Պահածո
Ձեթ

110000

ՙԱՐՓԻՄԵԴ ՚  ՍՊԸ

Դեղորայք

2258226

ՙ ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ՚  ընկերություն

Բեռների փաթեթավորման արկղեր

615000

   

31.033.210

 

Այս խորագրի վերջին նյութերը