Լրահոս

19.12.2012 13:02


Բանտում ծեծել են հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասի որդուն

Բանտում ծեծել են հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասի որդուն

Հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասի որդուն՝ Քեմերոն Դուգլասին, ամերիկյան բանտում ծեծել են։ 2010թ. նա 5 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու և տարածելու համար։ Իսկ արդեն բանտում անկարգ պահվածքի համար ևս 4,5 տարի գումարվել է այդ ժամկետին։  

Դուգլասին ծեծել են այն բանից հետո, երբ այդ բանտի քրեական հեղինակությունը 100 դոլար պարգևավճար է խոստացել նրան, ով ազատազրկվածների ֆուտբոլային խաղի ժամանակ կծեծի Դուգլասին։ Քեմերոնն իմացել է այդ խոստման մասին և հրաժարվել մասնակցել խաղին, բայց միևնույն է, նրան ծեծել են և կոտրել ոտքն ու ձեռքի մատը։

Այս խորագրի վերջին նյութերը