Հայաստան-Եվրոպական Միություն` երկխոսություն մարդու իրավունքների շուրջը
Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միությունմարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը:
Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցինփոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդուիրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարիտեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպականարտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշներիստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքներիպաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության,քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:
Պատվիրակությունները քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջհամագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների,մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Տեղեկանք. Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացվածքննարկումներ է անցկացնում մոտ 40 երկրների հետ: Հայաստանի եւ ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2009թ.-ին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում: