Ձմեռը լի է անակնկալներով, ինչպես նաև սառած մայթերով և առատ ձյունով: Այս օրերին Հայաստանում քայլելը բավական դժվարացել է, քանի որ ցերեկը ձյունը հալվում է, իսկ գիշերվա ընթացքում հասցնում է սառչել, և դա էլ շատ անգամ անցորդների ընկնելու պատճառն է դառնում: Ստորեև ներկայացնում ենք մի քանի խուրհուրդ, որոնք ձմռան այս օրերին ձեր կյանքն առավել ապահով կդարձնեն:
Աշխատեք քայլել մայթերի եզրերով, քանի որ այդ հատվածները այդքան էլ սայթաքուն չեն: Խուսափեք քայլել այն մայթերով, որոնք սալարկված են, քանի որ գիշերվա ընթացքում դրանք պատվում են սառույցի բարակ շերտով։ Նախընտրելի է քայլել ասֆալտապատ մայթերով: Աշխատեք քայլել փոքր, սղացող քայլերով, ոտքը գետնից չպոկելով: Որպեսզի մեջքի վրա ընկնելուց խուսափեք, աշխատեք քայլել մարմինը մի փոքր առաջ բերելով՝ ձեռքերով հավասարակշռությունը պահելով: Եթե այնուամենայնիվ ընկնում եք, ապա փորձեք կծկվել, ձեռքերը և ծնկները ծալել: Երբեք մի ընկեք ուղիղ ձեռքերի վրա, քանի որ այդպես հնարավոր է՝ կոտրվածքներ ստանաք: Ընկնելիս պահպանեք գլուխը՝ կզակը սեղմելով կրծքավանդակին: Մարմինը մի փոքր առաջ բերեք՝ կորացնելով մեջքը, այդպիսով կխուսափեք մեջքի վրա ընկնելուց: Ընկնելիս էլ աշխատեք գետնին հասնել կողքի վիճակում: Մաղթում ենք անփորձանք ձմեռ:
Խորհուրդներ ձյունոտ տարածքներով քայլողներին