Հարավային Կորեայում նախագահի ընտրություններ են. առաջին անգամ երկրի ղեկավարը կարող է կին լինել
Այսօր Հարավային Կորեայում անց են կացվում երկրի 18-րդ նախագահի ընտրությունները։ Ըստ երկրի Սահմանադրության՝ Հարավային Կորեայի ղեկավարն ընտրվում է միայն մեկ անգամ՝ հնգամյա ժամկետով: Առաջադրված վեց թեկնածներից իրական պայքարը ծավալվելու է երկուսի միջև՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ, 60-ամյա Պակ Կին Հեի և հիմանական ընդդիմադիր ուժի՝ Միացյալ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Մուն Չժե Ինի միջև: Ներկա ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ երկրի ղեկավարի պաշտոնին պատմության ընթացքում առաջին անգամ հավակնում է կին թեկնածու: Հարցումների համաձայն՝ երկու հիմնական թեկնածուների միջև տարբերությունը մոտավորապես երեք տոկոս է կազմում՝ հօգուտ Պակ Կին Հեի։