ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին
ՀՀ կառավարությունն առաջարկում է «Ընդերքի մասին» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «իրավաբանական անձ» բառից հետո օրենքը լրացնել «կամ անհատ ձեռնարկատեր» բառերով: Ներկայացված նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձ համարվող անհատ ձեռնարկատերերին նույնպես տրամադրել ընդերքօգտագործման թույլտվություններ՝ նրանց համար նախատեսելով միանգամայն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ ընկերությունների համար:
Այսինքն՝ եթե մինչև հիմա շահագործման թույլտվություն կարող էին ստանալ միայն իրավաբանական անձինք, ապա հիմա ցանկացած անհատ ձեռնարկատեր՝ թեկուզ մեկ անձ, իրավունք ունի ստանալ հանքավայրի շահագործման լիցենզիա: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ սահմանափակում չի նախատեսվում՝ կապված հանքավայրի ռազմավարական նշանակության հետ: Այսինքն՝ Հայաստանի կառավարության տրամաբանությամբ, ցանկացած ֆիզիկական անձ կարող է ձեռք բերել, օրինակ՝ Թեղուտի պես մի հսկայածավալ հանքավայրի շահագործման թույլտվություն:
Սա նշանակում է, որ՝
Առավելագույնս հեշտացվում է հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու գործընթացը:
Հայաստանը հրաժարվում է կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտից, որը լայն տարածում ունի զարգացած երկրներում և կարող է հանքարդյունաբերության ոլորտում սոցիալապես պատասխանատու և հաշվետու գործունեության իրական երաշխիք հանդիսանալ:
Առաջարկվող փոփոխությունները Հայ ազգային կոնգրեսն անընդունելի է համարում, քանի որ դրանցով է՛լ ավելի է նվազում ընդերքի շահագործման ոլորտում էկոլոգիական անվտանգույթան աստիճանը, անտեսվում են զարգացած երկրներում կիրառվող՝ կորպորատիվ պատասխանատվության ու հաշվետվողականության սկզբունքները, որոնք բնորոշ են կայացած ընկերություններին:
Առանց այդ էլ ընդերքի անպատասխանատու շահագործման հետևանքով մեր երկրի շրջակա միջավայրն այն աստիճանի է աղտոտվել, որ թափոնների կուտակման վայրերն արդեն իսկ վերածվել են մեռյալ գոտիների: Հասարակությունը պարբերաբար ահազանգում է հանքարդյունաբերական թափոններով շրջակա միջավայրի նորանոր աղտոտումների մասին, որոնց համար ընկերություններն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում:
Եվ այսպիսի պայմաններում Հայաստանի կառավարությունը առաջարկում է հանքարդյունաբերության ոլորտում է՛լ ավելի թուլացնել պատասխանատվության չափը՝ ընդերքօգտագործման իրավունք շնորհելով անհատ ձեռնարկատերերին: Էկոլոգիական կառավարման բարձր չափանիշներ ունեցող երկրներում հանքարդյունահանող ընկերությունները պատասխանատվություն են կրում անգամ պոչամբարների անվտանգությունն ապահովելու համար, ինչը չի կարող դրվել ֆիզիկական անձի վրա:
Այս ոլորտում կառավարությունն ունի նաև միջազգային պարտավորություններ: Հայաստանը վավերացրել է 1999 թվականին ընդունված Բազելի կոնվենցիան, որով սահմանվում են վտանգավոր թափոնների «Էկոլոգիապես հուսալի կառավարման» չափանիշները: Կոնվենցիայի համաձայն` պետությունը պարտավորություն է ստանձնում խիստ վերահսկողության տակ վերցնել վտանգավոր թափոնների կառավարման ամբողջ գործընթացը, ինչպես նաև նպաստել արտադրության մեջ մաքուր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառությունը:
Ի կատարումն Կոնվենցիայի դրույթների՝ պետք է բիզնես միջավայր ներմուծել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթը և միջազգային լավագույն փորձը, որոնք հատկապես ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, և ոչ թե էլ ավելի իջեցնել արդյունավետ էկոլոգիական կառավարման նշաձողը:
Ընդերքի շահագործման գործընթացում անհրաժեշտ է ներդնել պարտադիր էկոլոգիական հաշվետվողականության համակարգ: Համաձայն այդ համակարգի՝ թափոններ արտադրող ընկերությունները պետք է պարտավորություն ստանձնեն իրականացնելու ինքնաստուգում և արդյունքների մասին հաշվետու լինել հասարակությանը, սակայն Ազգային ժողովում և կառավարության տարբեր օղակներում գտնվող հանքատեր պաշտոնյաների բիզնես շահերը թույլ չեն տալիս ներդնել հաշվետու, բայց ծախսատար մեխանիզմներ:
Ասվածի վառ ապացույցն է այն, որ դեռևս 2009 թվականի տարեսկզբից Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» օրենքի նախագիծը, որը պետք է կարգավորի հանքարդյունաբերական ընկերությունների հաշվետվողականության և սոցիալական պատասխանատվության հարցերը, սակայն հանքարդյունաբերական լոբբին արդեն շուրջ 4 տարի շարունակ խոչընդոտում է, որ տեղի ունենա այդ օրենքի վերջին՝ երրորդ լսումը, և օրենքն ընդունվի:
«Հայ ազգային կոնգրեսը» դեմ է քվեարկելու առաջարկվող փոփոխությանը: Մենք նաև պահանջում ենք, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվի «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ ՀԱԿ խմբակցություն