Լրահոս

19.12.2012 19:42


ԱՄՆ-ում 11-ամյա տղային ձերբակալել են ատրճանակով դպրոց մտնելու համար

ԱՄՆ-ում 11-ամյա տղային ձերբակալել են ատրճանակով դպրոց մտնելու համար

ԱՄՆ-ում 11-ամյա տղային ձերբակալել են ատրճանակով դպրոց մտնելու համար: Երեխան ասել է, թե հրազենն իր հետ դպրոց  է բերել, քանի որ Կոնեկտիկուտում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո վախենում է իր կյանքի համար. «Ես զենքով եմ եկել, որ կարողանամ պաշտպանել ինձ և ընկերներիս»,–ասել է տղան։ Մինչդեռ, նրա համադասարանցիները պատմել են, որ նա նույնիսկ սպառնացել է իրենց: Ոստիկանության աշխատակիցները փորձում են ճշտել այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Կոնեկտիկուտի տարրական դպրոցում արձակված կրակոցներից 28 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ էին: Դրանից հետո Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ում երեխաները բավարար չափով պաշտպանված չեն, ու խոստացավ քայլեր ձեռնարկել: 

Այս խորագրի վերջին նյութերը