Լրահոս

19.12.2012 11:40


Սիրիայում իրավիճակը ծայրահեղ լարված է

Սիրիայում իրավիճակը ծայրահեղ լարված է

Սիրիական ապստամբ–գրոհայինների և կառավարական զորքերի միջև երկրի տարբեր հատվածներում կատաղի մարտերը շարունակվում են։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նախօրեին բախումների հետևանքով զոհվել է 107 մարդ: 

Իրավիճակը հատկապես լարված է Դամասկոս և Համա քաղաքներում: 
Երկրի իշխանությունները հերթական անգամ դիմել է բնակչությանը՝  հորդորելով լքել վտանգավոր բնակավայրերը։ Երեկ Յարմուքի 200 000-անոց բնակչության մեծ մասը տեղափոխվել է հարևան շրջաններ։

Այս խորագրի վերջին նյութերը