Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16։51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն` առանց հրդեհի բռնկման: Պայթյունի հետևանքով վնասվել են տան խոհանոցի պատը և գույքը, կոտրվել են ապակիները: Տան բնակչուհի` 1963թ. ծնված Ս. Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Պայթել է ջեռուցման կաթսան