Լրահոս

19.12.2012 11:05


Կորյուն Սողոմոնյանը դարձել է մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Կորյուն Սողոմոնյանը դարձել է մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Կալինինգրադում ավարտվել է մինչև 23 տարեկանների բռնցաքամարտի երիտասարդական առաջնությունը: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Կորյուն Սողոմոնյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մինչև 49 կգ քաշային կարգի եզրափակչում հայ բռնցքամարտիկը 11:10 հաշվով բարդ հաղթանակ է տարել իռլանդացի Հյուգ Մայերսի նկատմամբ և արժանացել ոսկե մեդալի: Իսկ Արամ Ավագյանը (56 ք/կ) ոսկե մեդալի համար պայքարում զիջել է ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Նիկիտինին: Հայաստանի հավաքականի համար 52 կգ քաշային կարգում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Աբգարյանը: Հայ բռնցքամարտիկ Ավագ Ուզլյանը (64 ք/կ), ով ներկայացնում է Ռուսաստանը, եզրափակչում հաղթել է Էվալդես Պետրաուսկասին (Լիտվա):

Այս խորագրի վերջին նյութերը