Լրահոս

19.12.2012 10:42


«ԱրմենՏել» տնօրենը հեռանո՞ւմ է Հայաստանից

«ԱրմենՏել» տնօրենը հեռանո՞ւմ է Հայաստանից

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Նա առաջիկայում կլքի «ԱրմենՏել»-ի տնօրենի պաշտոնը: Ըստ որոշ լուրերի՝ Կլիմկոյի հեռանալու վերաբերյալ որոշումը կայացրել են ռուսաստանյան «Բիլայն» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն Կլիմկոն հեռանում է ոչ թե նրա համար, որ նրա աշխատանքը չի գոհացնում ընկերության սեփականատերերին, այլ պատճառը Հայաստանի որոշ գերատեսչությունների գործելաոճն է:

 «Առավոտ»-ի հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, պարոն Կլիմկոյի՝ «ԱրմենՏելի» ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին լուրերը, ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանն ասել է, որ պաշտոնական նման տեղեկություններ չկան, և որ Իգոր Կլիմկոն այս պահին արձակուրդում է:

Այս խորագրի վերջին նյութերը