Գագիկ Գինոսյան. «Գոմեշի համառությամբ ազգային սրբություններ պղծողները...»
«Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և այն էլ վաղուց: Ա. Մեսչյան
Ասում են անկախություն ձեռք բերելը ավելի դյուրին է, քան այն պահպանելը, առավել ևս եթե այդ անկախությունը ճակատագրով պարտադրված է լինում, և ոչ ոգու կամք: Պետականությունը, որը ոչ թե մի քանի սերնդի, այլ մի քանի դարերի հայ երազանքն է եղել, պիտի շարունակի խարխուլ հիմքերի վրա լինել, քանի դեռ նրանում չկան հոգևոր սրբություններ, չկա այն խորանը, որի առջև ոչ միայն խոնարհում կա այլև ակնածանք այդ պետականության հանրության կողմից: Իսկ իրականում մեր խորանին ոտնձգություններ անում են ոչ թե օտարները, այլ մենք, մեր իսկ խորանը քանդելով հանրության մի մասի անտարբերությամբ, մյուս մասի հոգևոր մանրավաճառությամբ: Քանդում ենք խորանը, քանզի այլևս չունենք դեպի խորանը ձգտող-խոնարհվողներ, թե ընդհակառակը դեպի խորան ակնածանք ունեցողներին այլ կերպ չենք կարողանում մանրավաճառության մեր գարշահոտ ազդեցությունը տարածել ու ցեխակոլոլ ձեռքերով իբր հոգևոր սնունդ հրամցնելով, իրականում հոգու թմրանյութից կախվածության մեջ գցում: Գնալով մեծանում է մեր մշակութային պղծումների շարքը, տեսականին և վերջերս նաև : Չէի ուզենա թվարկել, քանզի իրականում ոչ թե մեկ հոդվածը, այլ կարծում եմ հատորներն անգամ չեն բավականացնի այս տեսակ բոլոր օրինակները թվարկելու: Այս ամենի հիմքում իհարկե ընկած է պետության մեջ մշակութային չափորոշիչների բացակայությունն ու մշակութային քաղաքականության անհստակությունը: Երբ իրականում չկա անգամ քաղաքացի դաստիարակելու տեսլականը, էլ ո՞նց կարող է այդ քաղաքացուն դաստիարակելու ճիշտ միջոցներ ընտրվեն: Այստեղ միայն Կոմիտասյան բառերով է պետք մեկնաբանել. : Իսկ երկրի իշխանավորներից շատերը մշակույթն էլ վերածել են օլիգարխիկ մի բիզնեսի, և նրանցից ոմանք չեն էլ զլանում հայտարարել, որ... : Պարզվում է Կոմիտասը սխալ էր հասկացել մշակույթի դերը, և պիտի մի մեծ շուկայի վերածեր այն հոգևոր գանձարանը, որով շատ ու շատ աշխարհի հանճարներ են հիացել ու շարունակում են հիանալ: Աշխարհի հանճարներից շատերն էին խոնարհումով և ակնածանքով վերաբերվում մեր հոգևոր խորանին, և պատահական չեն այն բառերը, որ Հայոց լեզուն այն լեզուն է, որով խոսում են Աստծո հետ: Պետությունները կերտում են կայսրերն ու երգիչները: Մեր թվարկությունից առաջ ապրած չինացի փիլիսոփայի այս միտքը դեռ չի կորցրել իր արդիականությունը, և նայելով, թե ինչ է կատարվում հայ մշակութային կյանքում, և ինչպես են ոտնահարվում և պղծվում արժեքները, որոնք կարողացել են անգամ վեցդարյա անպետականության շրջանում հայու հոգևոր պետականությունն ապահովել և կերտել հայ տեսակի հոգևոր պետականությունը, այսօր մեր իսկ թեթև ձեռքով հատում ենք մեր լինելիության արմատները: Մեր դարավոր կաղնին հատում ենք՝ փոխարենը թիթեռի կյանք ունեցող ինչ-ինչ դեկորատիվ երևույթներ բազմացնելով, որոնք հաճախ իրենց թիթեռնակյանքի ավարտին նաև գարշահոտում են: Մշակութային անվտանգության խնդիրը երբևէ չի էլ հուզել որևէ մեկին, ով ստանձնած է երկրի նաև ազգի մշակութային խնդիրների հոգածությունը: Եվ որպես հետևանք ահա այս պատկերը, որի մասին պիտի ցավով, բայց ասենք, որ Հայաստանում այս էլ ինչքան ժամանակ գոյություն ունի մշկութային ինտերվենցիա: Եվ առնվազն տգետ է պետք լինել չհասկանալու համար, որ պետություններ, որոնք գրեթե մեր նորօրյա պետականության ողջ ընթացքում բացահայտ, թե քողարկված տնտեսապես շրջափակել են մեր երկիրը, քաղաքակն ասպարեզում մշտապես հակահայկական լոբինգ են իրականացնում և պարբերաբար ռազմական ագրեսիայի կոչեր են հնչեցնում և վերջերս սկսել են նաև իրագործել, ոտնձգություններ կատարելով ոչ միայն Արցախի, այլ անգամ ՀՀ պետական սահմանների վրա, առնվազն տգետ է պետք լինել անգամ չենթադրելու համար, որ այդ պետությունները նաև մշակութային ինտերվենցիա կարող են իրականացնել մեր հայրենիքում, մեր հոգևոր Հայաստանում: Եթե վերհիշենք, որ նախորդ նախագահը հայտարարում էր, որ մշակութային դաշտն ազատ են թողել, և որ ում կարիքը կա նա էլ թող զարգանա... ապա պիտի անդրադարձնեմ և ասեմ, որ հողագործությունից փոքր ինչ հասկացող և տրամաբանող մարդը պիտի հասկանար, որ ազատ թողած դաշտում միայն մոլախոտ է աճում, և կարծես պարզ է, թե այսօրվա հայ մշակութային դաշտի որոմը ում անգործությամբ, կամ միգուցե քաղաքականությամբ է ստեղծվել: Մի անհասկանալի բառակապակցություն՝ Շոու բիզնես, որն այսօր ոտնահարում, պղծում և ոչնչացնում է ամեն ինչ, ինչ որ պիտի լիներ նոր սերնդի դաստիարակության հիմքն ու հոգևոր հիմնասյունը, այսօր դարձել է ոչ միայն մեր խորանը պղծողը, այլ մեր հոգիների թմրանյութը, և այնպիսի աճող բաժնեմասով է հրամցվում մեզ, որ սերունդը հանկարծ չհասցնի սթափվել և հրաժարվել իրենց հրամցրած հոգևոր հաշիշից: Ի վերջո պիտի հասկանանք, որ սրբապատկեր պղծողը հենց խորան պղծողն ու մեր հավատք պղծողն է, և որ Կոմիտաս, Սայաթ Նովա, Հորովել ու Քոչարի պղծողը հենց մեր հոգին պղծողն ու մեր ապագան պղծողն է: Ակամա Սուրենյանցի գեղանկարը հառնեց աչքիս առջև, և համոզմունքը, որ այս անգամ մեր սրբությունը ոտնահարողը մեր միջի թուրքն է, Նժդեհը կասեր ցեղի տականքը: Մի անգամ Քոչարին հրամցվեց , կներեք արտահայտությանս, սեռական բնույթի տեղաշորային շարժումներով, ինչ-որ մի անունավոր, թե մականունավորի աղջնակ, մյուս անգամ իրենք իրենց հայ, և տղա կոչողներից մեկը հեգնեց նույն Քոչարին ու ընդհանրապես Հայը, այն Քոչարին, որով իր պապերը տղամարդ էին օծում, որի կարիքն ինքն էլ ուներ, որ ի վերջո տղայից վերածվեր տղամարդու(վաղուց տարիքն է), հաջորդը եկավ ու Սևակի մահվանը գրված եղերերգը օլիգարխիկ խնջույքների՝ բաքոսային գինարբուքների տաշիտուշու վերածեց(երանի գոնե Բաքոսն իմանային ինչ է), և այսպես շարունակ, մինչև... մինչև հեքիաթ պատմողը կասեր(մեր դեպքում սարսափ պատմողը) հասանք մեր օրերը, երբ բնական ընթացքով հերթը հասավ Սայաթ Նովային ու մեծն Կոմիտասին, այո այո Ամենայն Հայոցին՝ Կոմիտասին, Հայ շինականի,աշխատավորի և հենց աշխատանքի օրհներգին՝ Հորովելին: Եվ իրենց խնջույք-քեֆերի ընկեր-տղերքի արձագանքը, որ սրբացնում են հենց սրբություն պղծողներին, իբր որպես կաղապար ու կարծրատիպեր փշրողների: Պարզապես ի գիտություն, որ Կոմիտասն ինքը մեր հոգու ճախրանքն է, և եթե երբևէ և կաղապար, կամ կարծրատիպ է, ապա միայն ու միայն հոգով սողացողի համար: Նրանց համար, ով պատրաստ է Կոմիտասի նման հոգևոր մոնումենտը , իր հոգևոր արձանը կերտելու համար, իր թզուկ հոգու պատվանդանի վերածել: Այս ամենը չէր լինի, եթե նման միջոցառում հանդիսությունները իրենց ներկայությամբ չպատվեին մեր հոգևոր և աշխարհիկ վերնախավը, որոնք մասնակցելուց էլ անդին ոտընկայս ծափահարություններով են պատվում նման սրբապիղծներին: Այնինչ նրանք ոչ թե պիտի չծափահարեին, այլև անգամ պիտի իրենց ներկայությամբ երբևէ չպատվեին նման սրբապիղծ միջոցառումները: Եվ թե հասկանային, որ շոու-բիզնես կոչվածը հոգիների առևտուր է, և ոչ մշակույթ, և որ մշակույթն էլ մեր հոգու կենարար սնունդն է և հոգու առևտուր չի ընկալում, որ մշակույթը ժամանց չէ, այլ հոգեկերտ մի երևույթ, որն առևտրի հետ, հոգևոր առևտրի, նույն ինքը նորին գերազանցություն շոու-բիզնեսի հետ ոչ մի համատեղելիություն չի ընկալում: Ի վերջո պիտի տեր կանգնենք մեր սրբություններին, և անգամ եթե մեր հոգևոր սպասավորները լքել են խորանը, կամ որ ավելի վատ, անգամ մասնակից են խորանաքանդ գործին, ապա հասկանանք, որ իրական հոգու սպասավորը դա ազգային հոգեկերտվածք ունեցող ՀԱՅ մտավորականն է, որի հայտնության ժամն է հասունացել, և ում երևի ուղղված էր Ամենայն Հայոց Սպարապետ, և Հայ Ոգու Մարգարե Նժդեհի ահազանգը. Սթափվիր... Մերօրյա երեք բառ ունեցող, և ոչ միտք, ոչ էլ առավել ևս հոգի ունեցող ստեղծագործություն կոչվող ցանկացած բարբաջանք ամրագրվում է ՀՀ օրենսդրության հեղինակային իրավունքով: Իսկ ով է պաշտպանելու հանճարեղ Կոմիտասի հեղինակային իրավունքները, ով է տեր կանգնելու ազգի ստեղծագործ և հանճարեղ մտքի և հոգու ճախրանքի արգասիքների կերտած արժեքների իրավունքները: Ով է իրավունք տվել պղծել հազարամյակների պատմություն ունեցող, և հազարամյակներ շարունակ մեր ազգային տեսակն արարող, մշակութային աղոթքի վերածված մեր սրբությունները: Նժդեհն ասում էր . : Արծվի վեհ ճախրանքն ինքնին վեհության գաղափարախոսություն է: Նժդեհն ու Կոմիտասը իրենք ամենամեծ հեղափոխականն էին, բայց ոչ երբ մեր հոգու մայրուղիներում անարխիայի համաճարակ է: Եվ կրկնվեմ մեր ճախրող հոգու և ոգու սլացքի հանճարները կաղապար են միայն այն հոգու թզուկների համար, ում բնական հոգեվիճակը սողալն է, և ում համար ճախրանքի խենթությունը ընկալելի չէ: Անկումն էլ է թռիչք, բայց ոչ... ճախրանք: Նժդեհը պիտի ասեր. : Այս է թերևս նաև կարևոր պատճառներից մեկը, որը ստիպում է հոգուառևտրականներին ըստ իրենց գոմեշի համառությամբ քանդել կարծրատիպերը, իրականում գոմեշային համառությամբ քանդել խորանն ու պղծել սրբությունները: Գագիկ Գինոսյան ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ»
Գագիկ Գինոսյան. «Գոմեշի համառությամբ ազգային սրբություններ պղծողները...»
«Խորանը երկրիս ներսից էր քանդվում, և այն էլ վաղուց:
Ա. Մեսչյան
Ասում են անկախություն ձեռք բերելը ավելի դյուրին է, քան այն պահպանելը, առավել ևս եթե այդ անկախությունը ճակատագրով պարտադրված է լինում, և ոչ ոգու կամք:
Պետականությունը, որը ոչ թե մի քանի սերնդի, այլ մի քանի դարերի հայ երազանքն է եղել, պիտի շարունակի խարխուլ հիմքերի վրա լինել, քանի դեռ նրանում չկան հոգևոր սրբություններ, չկա այն խորանը, որի առջև ոչ միայն խոնարհում կա այլև ակնածանք այդ պետականության հանրության կողմից: Իսկ իրականում մեր խորանին ոտնձգություններ անում են ոչ թե օտարները, այլ մենք, մեր իսկ խորանը քանդելով հանրության մի մասի անտարբերությամբ, մյուս մասի հոգևոր մանրավաճառությամբ:
Քանդում ենք խորանը, քանզի այլևս չունենք դեպի խորանը ձգտող-խոնարհվողներ, թե ընդհակառակը դեպի խորան ակնածանք ունեցողներին այլ կերպ չենք կարողանում մանրավաճառության մեր գարշահոտ ազդեցությունը տարածել ու ցեխակոլոլ ձեռքերով իբր հոգևոր սնունդ հրամցնելով, իրականում հոգու թմրանյութից կախվածության մեջ գցում:
Գնալով մեծանում է մեր մշակութային պղծումների շարքը, տեսականին և վերջերս նաև :
Չէի ուզենա թվարկել, քանզի իրականում ոչ թե մեկ հոդվածը, այլ կարծում եմ հատորներն անգամ չեն բավականացնի այս տեսակ բոլոր օրինակները թվարկելու:
Այս ամենի հիմքում իհարկե ընկած է պետության մեջ մշակութային չափորոշիչների բացակայությունն ու մշակութային քաղաքականության անհստակությունը:
Երբ իրականում չկա անգամ քաղաքացի դաստիարակելու տեսլականը, էլ ո՞նց կարող է այդ քաղաքացուն դաստիարակելու ճիշտ միջոցներ ընտրվեն:
Այստեղ միայն Կոմիտասյան բառերով է պետք մեկնաբանել. :
Իսկ երկրի իշխանավորներից շատերը մշակույթն էլ վերածել են օլիգարխիկ մի բիզնեսի, և նրանցից ոմանք չեն էլ զլանում հայտարարել, որ... :
Պարզվում է Կոմիտասը սխալ էր հասկացել մշակույթի դերը, և պիտի մի մեծ շուկայի վերածեր այն հոգևոր գանձարանը, որով շատ ու շատ աշխարհի հանճարներ են հիացել ու շարունակում են հիանալ: Աշխարհի հանճարներից շատերն էին խոնարհումով և ակնածանքով վերաբերվում մեր հոգևոր խորանին, և պատահական չեն այն բառերը, որ Հայոց լեզուն այն լեզուն է, որով խոսում են Աստծո հետ:
Պետությունները կերտում են կայսրերն ու երգիչները: Մեր թվարկությունից առաջ ապրած չինացի փիլիսոփայի այս միտքը դեռ չի կորցրել իր արդիականությունը, և նայելով, թե ինչ է կատարվում հայ մշակութային կյանքում, և ինչպես են ոտնահարվում և պղծվում արժեքները, որոնք կարողացել են անգամ վեցդարյա անպետականության շրջանում հայու հոգևոր պետականությունն ապահովել և կերտել հայ տեսակի հոգևոր պետականությունը, այսօր մեր իսկ թեթև ձեռքով հատում ենք մեր լինելիության արմատները: Մեր դարավոր կաղնին հատում ենք՝ փոխարենը թիթեռի կյանք ունեցող ինչ-ինչ դեկորատիվ երևույթներ բազմացնելով, որոնք հաճախ իրենց թիթեռնակյանքի ավարտին նաև գարշահոտում են:
Մշակութային անվտանգության խնդիրը երբևէ չի էլ հուզել որևէ մեկին, ով ստանձնած է երկրի նաև ազգի մշակութային խնդիրների հոգածությունը: Եվ որպես հետևանք ահա այս պատկերը, որի մասին պիտի ցավով, բայց ասենք, որ Հայաստանում այս էլ ինչքան ժամանակ գոյություն ունի մշկութային ինտերվենցիա: Եվ առնվազն տգետ է պետք լինել չհասկանալու համար, որ պետություններ, որոնք գրեթե մեր նորօրյա պետականության ողջ ընթացքում բացահայտ, թե քողարկված տնտեսապես շրջափակել են մեր երկիրը, քաղաքակն ասպարեզում մշտապես հակահայկական լոբինգ են իրականացնում և պարբերաբար ռազմական ագրեսիայի կոչեր են հնչեցնում և վերջերս սկսել են նաև իրագործել, ոտնձգություններ կատարելով ոչ միայն Արցախի, այլ անգամ ՀՀ պետական սահմանների վրա, առնվազն տգետ է պետք լինել անգամ չենթադրելու համար, որ այդ պետությունները նաև մշակութային ինտերվենցիա կարող են իրականացնել մեր հայրենիքում, մեր հոգևոր Հայաստանում:
Եթե վերհիշենք, որ նախորդ նախագահը հայտարարում էր, որ մշակութային դաշտն ազատ են թողել, և որ ում կարիքը կա նա էլ թող զարգանա... ապա պիտի անդրադարձնեմ և ասեմ, որ հողագործությունից փոքր ինչ հասկացող և տրամաբանող մարդը պիտի հասկանար, որ ազատ թողած դաշտում միայն մոլախոտ է աճում, և կարծես պարզ է, թե այսօրվա հայ մշակութային դաշտի որոմը ում անգործությամբ, կամ միգուցե քաղաքականությամբ է ստեղծվել:
Մի անհասկանալի բառակապակցություն՝ Շոու բիզնես, որն այսօր ոտնահարում, պղծում և ոչնչացնում է ամեն ինչ, ինչ որ պիտի լիներ նոր սերնդի դաստիարակության հիմքն ու հոգևոր հիմնասյունը, այսօր դարձել է ոչ միայն մեր խորանը պղծողը, այլ մեր հոգիների թմրանյութը, և այնպիսի աճող բաժնեմասով է հրամցվում մեզ, որ սերունդը հանկարծ չհասցնի սթափվել և հրաժարվել իրենց հրամցրած հոգևոր հաշիշից: Ի վերջո պիտի հասկանանք, որ սրբապատկեր պղծողը հենց խորան պղծողն ու մեր հավատք պղծողն է, և որ Կոմիտաս, Սայաթ Նովա, Հորովել ու Քոչարի պղծողը հենց մեր հոգին պղծողն ու մեր ապագան պղծողն է:
Ակամա Սուրենյանցի գեղանկարը հառնեց աչքիս առջև, և համոզմունքը, որ այս անգամ մեր սրբությունը ոտնահարողը մեր միջի թուրքն է, Նժդեհը կասեր ցեղի տականքը:
Մի անգամ Քոչարին հրամցվեց , կներեք արտահայտությանս, սեռական բնույթի տեղաշորային շարժումներով, ինչ-որ մի անունավոր, թե մականունավորի աղջնակ, մյուս անգամ իրենք իրենց հայ, և տղա կոչողներից մեկը հեգնեց նույն Քոչարին ու ընդհանրապես Հայը, այն Քոչարին, որով իր պապերը տղամարդ էին օծում, որի կարիքն ինքն էլ ուներ, որ ի վերջո տղայից վերածվեր տղամարդու(վաղուց տարիքն է), հաջորդը եկավ ու Սևակի մահվանը գրված եղերերգը օլիգարխիկ խնջույքների՝ բաքոսային գինարբուքների տաշիտուշու վերածեց(երանի գոնե Բաքոսն իմանային ինչ է), և այսպես շարունակ, մինչև... մինչև հեքիաթ պատմողը կասեր(մեր դեպքում սարսափ պատմողը) հասանք մեր օրերը, երբ բնական ընթացքով հերթը հասավ Սայաթ Նովային ու մեծն Կոմիտասին, այո այո Ամենայն Հայոցին՝ Կոմիտասին, Հայ շինականի,աշխատավորի և հենց աշխատանքի օրհներգին՝ Հորովելին: Եվ իրենց խնջույք-քեֆերի ընկեր-տղերքի արձագանքը, որ սրբացնում են հենց սրբություն պղծողներին, իբր որպես կաղապար ու կարծրատիպեր փշրողների: Պարզապես ի գիտություն, որ Կոմիտասն ինքը մեր հոգու ճախրանքն է, և եթե երբևէ և կաղապար, կամ կարծրատիպ է, ապա միայն ու միայն հոգով սողացողի համար: Նրանց համար, ով պատրաստ է Կոմիտասի նման հոգևոր մոնումենտը , իր հոգևոր արձանը կերտելու համար, իր թզուկ հոգու պատվանդանի վերածել:
Այս ամենը չէր լինի, եթե նման միջոցառում հանդիսությունները իրենց ներկայությամբ չպատվեին մեր հոգևոր և աշխարհիկ վերնախավը, որոնք մասնակցելուց էլ անդին ոտընկայս ծափահարություններով են պատվում նման սրբապիղծներին: Այնինչ նրանք ոչ թե պիտի չծափահարեին, այլև անգամ պիտի իրենց ներկայությամբ երբևէ չպատվեին նման սրբապիղծ միջոցառումները: Եվ թե հասկանային, որ շոու-բիզնես կոչվածը հոգիների առևտուր է, և ոչ մշակույթ, և որ մշակույթն էլ մեր հոգու կենարար սնունդն է և հոգու առևտուր չի ընկալում, որ մշակույթը ժամանց չէ, այլ հոգեկերտ մի երևույթ, որն առևտրի հետ, հոգևոր առևտրի, նույն ինքը նորին գերազանցություն շոու-բիզնեսի հետ ոչ մի համատեղելիություն չի ընկալում:
Ի վերջո պիտի տեր կանգնենք մեր սրբություններին, և անգամ եթե մեր հոգևոր սպասավորները լքել են խորանը, կամ որ ավելի վատ, անգամ մասնակից են խորանաքանդ գործին, ապա հասկանանք, որ իրական հոգու սպասավորը դա ազգային հոգեկերտվածք ունեցող ՀԱՅ մտավորականն է, որի հայտնության ժամն է հասունացել, և ում երևի ուղղված էր Ամենայն Հայոց Սպարապետ, և Հայ Ոգու Մարգարե Նժդեհի ահազանգը. Սթափվիր...
Մերօրյա երեք բառ ունեցող, և ոչ միտք, ոչ էլ առավել ևս հոգի ունեցող ստեղծագործություն կոչվող ցանկացած բարբաջանք ամրագրվում է ՀՀ օրենսդրության հեղինակային իրավունքով: Իսկ ով է պաշտպանելու հանճարեղ Կոմիտասի հեղինակային իրավունքները, ով է տեր կանգնելու ազգի ստեղծագործ և հանճարեղ մտքի և հոգու ճախրանքի արգասիքների կերտած արժեքների իրավունքները: Ով է իրավունք տվել պղծել հազարամյակների պատմություն ունեցող, և հազարամյակներ շարունակ մեր ազգային տեսակն արարող, մշակութային աղոթքի վերածված մեր սրբությունները:
Նժդեհն ասում էր . : Արծվի վեհ ճախրանքն ինքնին վեհության գաղափարախոսություն է: Նժդեհն ու Կոմիտասը իրենք ամենամեծ հեղափոխականն էին, բայց ոչ երբ մեր հոգու մայրուղիներում անարխիայի համաճարակ է: Եվ կրկնվեմ մեր ճախրող հոգու և ոգու սլացքի հանճարները կաղապար են միայն այն հոգու թզուկների համար, ում բնական հոգեվիճակը սողալն է, և ում համար ճախրանքի խենթությունը ընկալելի չէ: Անկումն էլ է թռիչք, բայց ոչ... ճախրանք: Նժդեհը պիտի ասեր. :
Այս է թերևս նաև կարևոր պատճառներից մեկը, որը ստիպում է հոգուառևտրականներին ըստ իրենց գոմեշի համառությամբ քանդել կարծրատիպերը, իրականում գոմեշային համառությամբ քանդել խորանն ու պղծել սրբությունները:
Գագիկ Գինոսյան
ավանդական երգի-պարի խմբի
գեղարվեստական ղեկավար
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ»