Ռուսաստանը հնարավոր է իջեցնի Ուկրաինա արտահանվող գազի սակագինը
«Գազպրոմը» չի բացառել 2013թ. Ուկրաինա արտահանվող գազի միջի տարեկան սակագնի իջեցումը՝ այն հասցնելով հազար խորանարդ մետրի համար 352 դոլարի։
2012թ. Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց միջինը վճարում էր 421 դոլար։ Այսինքն՝ սակագնի նվազումը կկազմի շուրջ 15 տոկոս։
Ընդ որում, արտահանվող ռուսական գազի ծավալը պետք է կազմի 40 մլրդ խորանարդ մետր։ Ռուսական կողմի այլ պահանջների մասին ոչինչ չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ «Գազպրոմը» գալիք տարի, ամենայն հավանականությամբ, թանկացնելու է Հայաստան մտնող գազի սակագինը։
Ռուսաստանը հնարավոր է իջեցնի Ուկրաինա արտահանվող գազի սակագինը
«Գազպրոմը» չի բացառել 2013թ. Ուկրաինա արտահանվող գազի միջի տարեկան սակագնի իջեցումը՝ այն հասցնելով հազար խորանարդ մետրի համար 352 դոլարի։
2012թ. Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց միջինը վճարում էր 421 դոլար։ Այսինքն՝ սակագնի նվազումը կկազմի շուրջ 15 տոկոս։
Ընդ որում, արտահանվող ռուսական գազի ծավալը պետք է կազմի 40 մլրդ խորանարդ մետր։ Ռուսական կողմի այլ պահանջների մասին ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» գալիք տարի, ամենայն հավանականությամբ, թանկացնելու է Հայաստան մտնող գազի սակագինը։