Ռուսաստանում և Ուկրաինայում 66 մարդ դարձել է ցրտահարության զոհ
Ռուսաստանի շրջանների զգալի մասում արդեն մեկ շաբաթից ավելի արձանագրվում են անսովոր ցրտեր։ Օդերևութաբանների հավաստմամբ՝ դեկտեմբերի համար այսքան ցածր ջերմաստիճաններ չեն արձանագրվել 1938թ.–ից սկսած։
ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-18–ը ցրտահարությունից տուժել է 322 քաղաքացի, նրանցից 175–ը տեղափոխվել է հիվանդանոց, 29 մարդ մահացել է։
Ուկրաինայում ևս խստաշունչ ձմեռ է։ Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-18–ը ցրտահարությունից մահացել է 37 մարդ, 190-ը տուժել է, նրանցից 162-ը հոսպիտալացվել է։