Աշխարհ

19.12.2012 09:58


Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքիայում ուժի մեջ է մտնում տրանսպորտային նոր միջանցքի մասին հուշագիրը

Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքիայում ուժի մեջ է մտնում տրանսպորտային նոր միջանցքի մասին հուշագիրը

«Georgia Online»-ը հաղորդում է, որ առաջիկա օրերին Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքիայում ուժի մեջ կմտնի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի մասին հուշագիրը: Դրանով նախատեվսում է համաձայնեցնել այս երթուղու տարանցիկ սակագները: Նախատեսվում է, որ դրնաք 10-13%–ով ավելի էժան կլինեն, քան Ռուսաստանում։

Խոսքը Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի (ներառյալ Սև ծովի) միջև՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի մասին է: Նույն երթուղով նախատեսված է կառուցել գազատարներ` Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա։

2012 թվականից սկսած՝ Ղազախստանը իր հացահատիկի արտահանումը իրականացնում է նշյալ երթուղով: Այս փոխադրումների և ամբողջ միջանցքի համար առանցքային հատված է համարվում Ակտաուի նավահանգիստը (Ղազախստան) և Բաքվի նավահանգիստը (Ադրբեջան) իրար միացնող ծովային ճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը