Հերթական ողբերգությունը ԱՄՆ–ում. անհայտ տղամարդու արձակած կրակոցներից մահացել է չորս մարդ
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Լոնգմոնտ քաղաքի արվարձանների բնակելի տներից մեկում անհայտ տղամարդու արձակած կրակոցներից մահացել է չորս մարդ: Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ ահազանգը ստացվել է մի կնոջ կողմից, ով հայտնել է հրաձգության մասին: Մի քանի վարկյան հետո հեռախոսավարը լսել է զանգահարողի ճիչերը և կրակոցի ձայներ: Հանցագործության վայր ժամանած ոստիկանության հատուկ ջոկատայինները տանը հայտնաբերել են 4 մարդու, որոնց թվում՝ մեկ երեխա:
Հերթական ողբերգությունը ԱՄՆ–ում. անհայտ տղամարդու արձակած կրակոցներից մահացել է չորս մարդ
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Լոնգմոնտ քաղաքի արվարձանների բնակելի տներից մեկում անհայտ տղամարդու արձակած կրակոցներից մահացել է չորս մարդ:
Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ ահազանգը ստացվել է մի կնոջ կողմից, ով հայտնել է հրաձգության մասին: Մի քանի վարկյան հետո հեռախոսավարը լսել է զանգահարողի ճիչերը և կրակոցի ձայներ:
Հանցագործության վայր ժամանած ոստիկանության հատուկ ջոկատայինները տանը հայտնաբերել են 4 մարդու, որոնց թվում՝ մեկ երեխա: