Լրահոս

19.12.2012 09:32


Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ

Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Սելիմի լեռնանցքը փակ է:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

Այս խորագրի վերջին նյութերը