Լրահոս

18.12.2012 17:40


Սպանել է մորը

Սպանել է մորը

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։55-ին, Լոռու մարզի  Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ  գյուղի մի բնակիչ սպանել է  մորը:

Մեկնած օպերատիվ խումբը  դեպքի վայրում՝ տնամերձ  հողամասում,  հայտնաբերել է  1969թ. ծնված Սուսաննա Դավոյանի  դիակը` բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13։45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում  գտնվող  գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992թ. ծնված  Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:
Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը