Լրահոս

18.12.2012 16:35


Գագիկ Ջհանգիրյանը մեղքի զգացողություն չունի. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն»

Գագիկ Ջհանգիրյանը մեղքի զգացողություն չունի. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: ԱԺ–ում լրագրողները ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանից, ով այն ժամանակ զինդատախազն էր, փորձել են պարզել՝ արդյոք նա մեղքի զգացողություն չունի՞։ «Դրանք մարդասպաններ են, և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը։»,-ասել է Ջհանգիրյանը։

Ինչ վերաբերում է զղջալուն, որ դատարանի վճռով արդարացված տղաները մի քանի տարի անցկացրել են բանտում, Գ. Ջհանգիրյանը կրկին պնդել է, որ մնում է իր համոզմանը. «Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են... Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»,-ասել է նախկին զինդատախազը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը