ՀՀ բնապապանության նախարարությունն օրնիբուն աշխատում է ի բարօրություն բիզնես ոլորտի. երեք հանրային լսում՝ մեկ օրում:
Ս. թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել միաժամանակ 3 հանրային լսում, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի` ս. թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սոթքի ոսկու հանքավայրի բաց շահագործման փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Դեկտեմբերի 18-ին ժամը` 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում, իսկ ժամը 16.00-ին Վարդանիձորի գյուղապետարանում տեղի կունենան «Թաթսթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված համապատասխանաբար Լիճքի պղնձի և Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի /Թղկուտի տեղամաս/ շահագործման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Առջևում են Ամուլսարի ցիանային նախագծի հանրային լսումները: Ի դեպ, այս կապակցությամբ հետամուտ ենք լինելու, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Ամուլսարի ապօրինի ծրագրի հաստատման համար, նա պետք է կրի պատասխանատվություն օրենքի ամենայն խստությամբ:
Ահա այսպիսի ինտենսիվությամբ են կազմակերպվում հանրային լսումները հայրենի բնության պահպանության համար պետական լիազոր մարմին ճանաչված Բնապահպանության նախարարության կողմից և նրա հովանու ներքո:
Ստեղծված են բոլոր բարենապաստ պայմանները, որպեսզի շահագրգիռ հանրությունը չմասնակցի վերը նշված կարևորագույն հարցերի կայացման գործընթացին: Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի հանրային լսումներից հետո, ՀՀ բնապահապանության նախարարությունը մտավախություն ունի, որ բնապահպան-ակտիվիստները կսկսեն համայանքների բնակիչների «արթնացման» կամ «սթափեցման» քայլեր ձեռնարկել, այդ իսկ պատճառով էլ ենթադրվում է, որ որոշել է մեկ օրում` մեկ գնդակով երեք նապաստակ կրակել:
Հիշեցնենք նաև, Ջերմուկի Արփա-Սևան փողոց 1, այնուհետև`Գետափնյա 16 հասցեներում նախատեսված հանրային լսումների «պատշաճ» կազմակերպման մասին. ըստ որի ամեն մի պատահած, անպատասխանատու և անվստահելի ընկերություն հանք շահագործելու կամ փոքր ՀԷԿ կառուցելու համար շատ հեշտությամբ ձեռք են բերում լիցենզիաներ և ՀՀ բնապահանության նախարարության կողմից ստանում են բնապահպանական <դրական> եզրակացություններ:
Ցավալի է, որ տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունների կողմից արված վերլուծություններն ու բարեփոխման առաջարկություններն այդպես էլ իրենց լուծումը չեն ստանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և չեն փորձում փոխել իրենց աշխատելաոճը:
Սակայն մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատելաոճը փոխվի, որպեսզի շրջակա միջավայրին առնչվող ցանկացած որոշում ընդունելու ամենավաղ փուլում ապահովվի հանրության մասնակցությունը և հաշվի նստի հանրային կարծիքի հետ: Ի վերջո ՀՀ բնապահապանության նախարարությունը պետք է հաշվի առնի շահագրգիռ հանրության կարծիքը մինչև իր կողմից համապատասխան որոշում ընդունելն ու եզրակացություն տրամադրելը: ,Սա ոչ միայն մեր պահանջն է, այլ նաև ՀՀ սահմանադրության և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի:
Այսպիսով, մենք հորդորում և պահանջում ենք ՀՀ բնապահպանության նախարարին` ձեռնպահ մնալ Ամանորի նախաշեմին հապճեպ հանրային լսումներ անցկացնելուց և հապճեպ որոշումներ կայացնելուց, ի վերջո աշխարհի վերջը չէ, և չպետք է մոռանալ ապահով Հայաստան ունենալու մասին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Երեք հանրային լսում` մեկ օրում

Դեռևս 2004թ. Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցի կազմած զեկույցը կարծես երեկ գրված լինի. ոչինչ չի փոխվել (http://www.unece.org/fileadmin/DAM/env/eia/documents/CENN_EIA_reviews/Armenia_Armenian_FINAL.pdf):
Սակայն մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատելաոճը փոխվի, որպեսզի շրջակա միջավայրին առնչվող ցանկացած որոշում ընդունելու ամենավաղ փուլում ապահովվի հանրության մասնակցությունը և հաշվի նստի հանրային կարծիքի հետ: Ի վերջո ՀՀ բնապահապանության նախարարությունը պետք է հաշվի առնի շահագրգիռ հանրության կարծիքը մինչև իր կողմից համապատասխան որոշում ընդունելն ու եզրակացություն տրամադրելը: ,Սա ոչ միայն մեր պահանջն է, այլ նաև ՀՀ սահմանադրության և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի:
Այսպիսով, մենք հորդորում և պահանջում ենք ՀՀ բնապահպանության նախարարին` ձեռնպահ մնալ Ամանորի նախաշեմին հապճեպ հանրային լսումներ անցկացնելուց և հապճեպ որոշումներ կայացնելուց, ի վերջո աշխարհի վերջը չէ, և չպետք է մոռանալ ապահով Հայաստան ունենալու մասին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն