Լրահոս

18.12.2012 15:10


Մատաղիսի գործով ամբաստանյալները անմեղ են ճանաչվել

Մատաղիսի գործով ամբաստանյալները անմեղ են ճանաչվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: Galatv-ի հաղորդմամբ` այս պահին դատարանում հավաքվածները ցնծում էին և միաբերան «ուռա» վանկարկում:

 Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, նաեւ դատական կատարածուները: 

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։ Ընդ որում, մեղադրանքը կառուցված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որն, ինչպես պաշտպան Հայկ Ալումյանն էր հայտարարել, տրվել է խոշտանգումների ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը