Լրահոս

18.12.2012 14:40


Օքրուաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել

Օքրուաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել

Վաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին Գլդանիի բանտում հացադուլ է հայտարարել։ Այդպիսով նա իր զորակցությունն է հայտնել ավելի վաղ հացադուլ հայտարարածներին, ովքեր ձերբակալվել են Օքրուաշվիլիի գործով։ ՊՆ նախկին նախարարը պահանջում է նաև, որ այդ մարդկանց պաշտոնապես քաղբանտարկյալ համարեն։

2012թ. նոյեմբեր 20–ին  Օքրուաշվիլին վերադարձել էր հայրենիք և հենց սահմանին էլ անմիջապես ձերբակալվել։ Նրան տեղափոխել էին Գլդանի բանտ: Նա մեղադրվում է դրամաշորթության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար ու դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, իսկ Վրաստանի նոր խորհրդարանը Օքրուաշվիլիին ճանաչել էր նախկին իշխանությունների քաղաքական հետապնդումների զոհ:

Օքրուաշվիլին 2007թ. հեռացել էր Վրաստանից և քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում: Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակից հետո նա որոշել էր վերադառնալ՝ հուսալով, որ կապացուցի իր անմեղությունը։ Ավելի վաղ նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի զինակիցն էր, սակայն պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը