Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, և տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իր տանը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ քրոջ ամուսինը` 1967թ. ծնված Թադևոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1 200 դոլար:
Ոստիկանները բերման են ենթարկել Թադևոս Մ.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1200 դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքի մեջ:
1200 դոլարը գողացել և գցել է զուգարանակոնքի մեջ

Կատարվում է քննություն: