Լրահոս

18.12.2012 14:38


Ձյան մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ

Ձյան մաքրման աշխատանքների նպատակով  օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև  բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող և  «Բելոռուս» GSB տիպի 34 մեքենա: Երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է ևս 7 գրեյդեր:

Մաքրման աշխատանքների նպատակով  օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ:

Ներկայում փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը