Պահանջում են տուգանել կամ փակել պոռնոգրաֆիա տարածող ԶԼՄ–ներին
Այսօր հրավիրված ասուլիսում ռեժիսոր Արշակ Զաքարյանն առաջարկել է տուգանել այն լրատվամիջոցներին, որոնք իրենց վարկանիշը բարձրացնում են պոռնոգրաֆիկ թեմայով նյութերի տարածման հաշվին։ Նա ընդգծել է, որ եթե անգամ կոնկրետ այդպիսի էլեկտրոնային ԶԼՄ–ներն ինքը չի ընթերցում, բայց նրանց պոռնոգրաֆիկ նյութերը տարածվում են սոցիալական ցանցերի միջոցով և, փաստորեն, խուսափելն անհնար է դառնում։
–Ի՞նչ անեմ, երեխեքիս տանեմ նկուղ, աչքերը փակե՞մ, որ կարողանամ ճիշտ դաստիարակել»,–վրդովվել է նա։
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն էլ ընդգծել է, որ այդպիսով անասնական բնազդն է քարոզվում, և նման քաղաքականություն որդեգրած լրատվամիջոցների գործունեությունը պետք է արգելել։