Լրահոս

18.12.2012 12:59


Արմեն Մարտիրոսյանը բացառում է, որ Օսկանյանը կամ Զուրաբյանը տարածած լինեն իրենց խոսակցության գաղտնալսումը

Արմեն Մարտիրոսյանը բացառում է, որ Օսկանյանը կամ Զուրաբյանը տարածած լինեն իրենց խոսակցության գաղտնալսումը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի զրույցի գաղտնալսումը անկասկած ձեռնտու չէր ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին: Այսինքն, ըստ Ա. Մարտիրոսյանի, բացառվում է, որ նրանցից մեկը այդ խոսակցության տարածողը լիներ։ Նա անիմաստ է համարու, որ, օրինակ Վ. Օսկանյանը այդ խոսակցությունը հերիք չի ձայնագրեր, իսկ հետո էլ տարածեր: 

–Սա դրսից է իրականցված: Այլ խնդիր է՝ իշխանական ո՞ր դաշտից է արվել։ Ես գիտեմ, որ Հայաստանում ոչ միայն ԱԱԾ-ն, այլ նաև որոշ մարդիկ գաղտնալսելու հնարավորություն ունեն, իհարկե, իշխանակա՛ն դաշտից։ Դա նախ վերահսկվում է, և հետո շատ թանկ հաճույք է»,-ասել է Ա. Մարտիրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը