Լրահոս

18.12.2012 13:36


Մայք Թայսոնը սեռը չի փոխել

Մայք Թայսոնը սեռը չի փոխել

Լուրը այն մասին, թե հայտնի բռնցաքամարտիկ Մայք Թայսոնը սեռափոխության վիրահատություն է տարել, ցնցել է Աֆրիկա աշխարհամասը: Դա տեղի է ունեցել, երբ բրիտանական հումորային կայքերից մեկը տեղեկություն է հրապարակել, թե իբր Մայք Թայսոնի սեռափախության վիրահատությունը, որը16 ժամ է տևել, բավականին հաջող է անցել, որից հետո Թայսոնն անունը փոխել է, և ասյուհետ  բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը  Միշել անունն է կրելու:

Զիմբաբվեի «Standard» և «SpyGhana» լրատվական կայքերը չեն հասկացել հումորը և այդ լուրը իբրև փաստ են հրապարակել, որից հետո այն արագորեն տարածվել է այլ լրատվամիջոցներով: Այդ ամենի կապակցությամբ Մայք Թայսոնը ստիպված է եղել հերքում հրապարակել նույն «SpyGhana» կայքում, որի մեջ ասվում է. «Այդ պնդումները ոչ միայն  իրականությանը չեն համապատասխանում, այլև բացահայտ հիմարություն են: Շաբաթ օրը ես ներկա եմ եղել Պասկուայոյի և Մարկեսի մարտին, և բոլորը կարող էին տեսնել, որ տղամարդ եմ»: 

Այս խորագրի վերջին նյութերը