Լրահոս

18.12.2012 12:50


Գյուղաքաղաքո՞ւմ ենք ապրում, թե՞ մայրաքաղաքում

Գյուղաքաղաքո՞ւմ ենք ապրում, թե՞ մայրաքաղաքում

Հազիվ հասա աշխատավայր: Ես չեմ հասկանում՝ մենք ինչ–որ գյուղաքաղաքում ենք ապրում, թե մայրաքաղաքում: Արդեն կեսօրին մոտ է, բայց մեր քաղաքի ճանապարհներն այն վիճակում էին՝ կարծես դեռևս լուսաբաց է, և որևէ աշխատանք չի տարվել ու դեռ օրը նոր է բացվել, դեռևս կհասցնեն ճանապարհներն ու փողոցները բերել այն վիճակին, որ վարորդներն ու հետիոտնը կարողանան քայլ գցել:

Համոզված եմ՝ կգտնվեն մարդիկ, որ կփորձեն Հռոմի պապից կաթոլիկ երևան ու կսկսեն ինձ քննադատել, թե ինչ եք բողոքում, լավ էլ գործ է արվում, ինչ է, դուք լինեիք պատկան մարմին, առավոտ կանուխ ողջ փողոցները մաքուր էին լինելու... և այլ, և այլն:

Բայց, կանխեմ՝ ասելով, որ լավ կլինի, որ ամեն մարդ իր տեղում իր գործն անի, այդ գործն էլ տեսանելի լինի: Արված գործն ու աշխատանքը տեսանելի է լինում, թեկուզ մթով, իսկ եթե տեսանելի չէ ու քննադատության է արժանանում, ապա պետք է ոչ թե կարգուկանոն պահանջողի վրա մատ թափ տալ, այլ համապատասխան ատյանների՝ պահանջելով, որ տեղներից շարժվեն, որ ոչ միայն իրենց գերատեսչությունների և աշխատավայրերի դիմացը մաքրել տան, իսկ ողջ քաղաքը, հատկապես ծայրամասերը թաղվեն ձյան մեջ:
Անի Քոչար
aniqochar.am

Այս խորագրի վերջին նյութերը