Լրահոս

18.12.2012 18:10


Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04։30-ին, «Տոյոտա Պրադո»   մակնիշի ավտոմեքենան Կորյունի փողոցում՝Մաշտոցի անվան համալսարանի շենքի  մոտ, բախվել է պատի: 

Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ին, «ԳԱԶ-32213»  մակնիշի միկրոավտոբուսի վարորդը  Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը