Լրահոս

18.12.2012 11:47


Ավտոմեքենաները ձնակույտի մեջ

Ավտոմեքենաները ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16։08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում «Հյունդայի» մակնիշի 557 ՏՕ 45 պ/հ ավտոմեքենան (պատկանում է «Կանայք հանուն  զարգացման» ՀԿ–ին) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:

 

  ***

Նույն օրը՝ ժամը 19։15-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր մել մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Ա. Սահակ­յա­նին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 279 պ/հ ավտոմեքենան:

 

  ***

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 02։24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնաձոր գյուղի մո­տ «Օպել» մակնիշի 32 ՕԼ 352 պ/հ ավտոմեքենան առատ ձյան հետևանքով արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է, և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել առավոտյան: Վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են Ապարանի ՀՓՋ` գիշերելու:

Այս խորագրի վերջին նյութերը