Փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի
Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: «Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը»,–գրում է «Հայկական ժամանակը»։
Ըստ թերթի՝ նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից, պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը մեծածախ առևտրի կազմակերպություններին հնարավորություն կընձեռի մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար՝ նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում: