Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է
Համաձայն ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Վրաստանում արած հարցումների՝ երկրում քաղաքական գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
BBC-ի փոխանցմամբ՝ հարցվածների 80%-ը հավանություն է տվել Իվանիշվիլիի գործունեությանը, և միայն 29%-ն է դրական գնահատել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:
Հարցվածների 63%-ը նշել է, որ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունն ամենամոտն է իրենց հայացքներին, իսկ Սաակաշվիլիի «Ազգային շարժման» գործունեությունը դրական է գնահատել միայն 10%-ը:
Հիշեցնենք, որ մինչև Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացված հարցումները, լրիվ այլ պատկեր էին արտացոլում. 2012թ. օգոստոսին Իվանիշվիլիի վարկանիշը կազմում էր 39%, իսկ Սաակաշվիլիինը` 61%:
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է
Համաձայն ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Վրաստանում արած հարցումների՝ երկրում քաղաքական գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
BBC-ի փոխանցմամբ՝ հարցվածների 80%-ը հավանություն է տվել Իվանիշվիլիի գործունեությանը, և միայն 29%-ն է դրական գնահատել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:
Հարցվածների 63%-ը նշել է, որ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունն ամենամոտն է իրենց հայացքներին, իսկ Սաակաշվիլիի «Ազգային շարժման» գործունեությունը դրական է գնահատել միայն 10%-ը:
Հիշեցնենք, որ մինչև Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացված հարցումները, լրիվ այլ պատկեր էին արտացոլում.
2012թ. օգոստոսին Իվանիշվիլիի վարկանիշը կազմում էր 39%, իսկ Սաակաշվիլիինը` 61%: