Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր:
Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն: Ընդ որում ` ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը` 1 տարի ժամկետով:
Ուստի, ապահովագրական ընկերությունները որևէ հիմք չունեն ինչպես մերժելու իրենց դիմած անձանց կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ որևէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձևակերպել գրավոր: Լրացուցիչ խնդիրներ ունենալու պարագայում խնդրում ենք պահանջել ապահովագրական ընկերությունից գրավոր մերժումը և դիմել անմիջապես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ` 580034, 58 0043 թեժ գծի հեռախոսահամարներով: