Դեռևս չճշտված տեղեկություններով՝ Արաբկիրի նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանի որդու, Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ վերջերս պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ պայթյունի միջոցով մահափորձի կասկածանքով։ Ռոբերտ Երիցյանը նախկինում աշխատում էր պետական եկամուտների կոմիտեում։ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հաղորդել են, որՌոբերտ Երիցյանը վաղուց է հեռացվել աշխատանքից, և իրենք որևէ տեղեկություն չունեն այդ մասին։
ՌոբերտԵրիցյանի նկատմամբ հայտարարված հետախուզման մասին տեղեկությունը ճշտելու նպատակով «7օր»-ը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրնյանին։
-Ես պաշտոնապես որևէ բան չեմ կարող ասել։ Այսինքն՝ ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ էլ հերքել, քանի դեռ պաշտոնական տեղեկանք չունեմ,- ասել է նա։
Արաբկիրի համայնքապետի որդին հետախուզվու՞մ է
Դեռևս չճշտված տեղեկություններով՝ Արաբկիրի նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանի որդու, Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ վերջերս պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ պայթյունի միջոցով մահափորձի կասկածանքով։ Ռոբերտ Երիցյանը նախկինում աշխատում էր պետական եկամուտների կոմիտեում։ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հաղորդել են, որ Ռոբերտ Երիցյանը վաղուց է հեռացվել աշխատանքից, և իրենք որևէ տեղեկություն չունեն այդ մասին։
Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարված հետախուզման մասին տեղեկությունը ճշտելու նպատակով «7օր»-ը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրնյանին։
-Ես պաշտոնապես որևէ բան չեմ կարող ասել։ Այսինքն՝ ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ էլ հերքել, քանի դեռ պաշտոնական տեղեկանք չունեմ,- ասել է նա։