Հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար 47 000 դրամի մաքսատուրք չեն պահանջել
Հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար պահանջվող 47 000 դրամի մաքսատուրքի մասին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ավելի վաղ տարածած տեղեկատվությունը, չի համապատասխանում իրականությանը:
Ըստ պարոն Ալավերդյանի ներկայացրած տեղեկատվության, 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում հայ ծանրորդ Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար մաքսազերծում են պահանջել: Հետագայում, պարոն Ալավերդյանն անձամբ է հերքել իր իսկ տարածած տեղեկատվությունը և հաղորդել, որ նա մաքսակետում, առանց ավելորդ ֆինանսական վճարներ կատարելու ստացել է Հ. Հակոբյանի մեդալը:
Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ