Ստորագրվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միությունհամագործակցության խորհրդի 13-րդ նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանիպատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդինախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար ԷրատոԿոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանությանքաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այստարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ կատարվեցհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաևտարածաշրջանային հարցերին:
Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետհարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականությանօրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցությունհաստատել Միության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյանգործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:
ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատարՇտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրվածառաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվողժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվողքայլերին:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճանփոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովինախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը ևհամապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասինհամաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել,համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելելառանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։
Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանությանքաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլենստորագրեցիննաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտաՀայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյանհիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: ՆախարարՆալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:
Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Էրատո Կոզակու-Մարկուլիսի ևՇտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը։
Ստորագրվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանիպատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդինախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար ԷրատոԿոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանությանքաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այստարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ կատարվեցհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաևտարածաշրջանային հարցերին:
Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետհարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականությանօրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցությունհաստատել Միության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյանգործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:
ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատարՇտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրվածառաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվողժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվողքայլերին:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճանփոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովինախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը ևհամապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասինհամաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել,համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելելառանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։
Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանությանքաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցիննաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտաՀայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում: