Լրահոս

17.12.2012 19:54


Կայացել է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կայացել է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 927 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 874 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 386 906 428 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7530 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը