«Արմնյուզը» որոշել է որևէ կերպ չլուսաբանել ու չանդրադառնալ Զուրաբյան–Օսկանյան ձայնագրությանը
«Արմնյուզ» հեռուստաընկերության պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թե ինչ են խոսել Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, ու ինչ են պայմանավորվել, դա իրենց գործն է: Հիմա ով ոնց է դա արդարացնում` էլի իրենց գործն է: Բայց մեր խմբագրության որոշմամբ, Արմնյուզը որոշել է որևէ կերպ չլուսաբանել ու չանդրադառնալ այս ձայնագրությանը: Որպեսզի ձայնագրության հեղինակները հասկանան, որ գաղտնի, ապօրինի ու անազնիվ ճանապարհով ձեռք բերվածը հրապարակելը ճիշտ չէ` հատկապես լրագրողների համար: Գոնե մեզ համար դա խոտան է: Եվ վերջ»:
«Արմնյուզը» որոշել է որևէ կերպ չլուսաբանել ու չանդրադառնալ Զուրաբյան–Օսկանյան ձայնագրությանը
«Արմնյուզ» հեռուստաընկերության պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.