Լրահոս

17.12.2012 14:11


Փաստաբան. «Եղել է անձնական կյանքի իրավունքի խախտում, որը քրեորեն պատժելի է»

Փաստաբան. «Եղել է անձնական կյանքի իրավունքի խախտում, որը քրեորեն պատժելի է»

Այսօրվա ասուլիսին փաստաբան Արա Ղազարյանն, անդրադառնալով պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը, նշել է, որ նման քայլը թույլատրելի էր այնքանով, որքանով որ այն ներկայացնում էր հանրային շահ, իսկ աղբյուրի անանուն լինելը հրապարակման պատասխանությունը փոխանցում է թողարկած լրատվամիջոցների վրա։

«Տվյալ դեպքում կարևոր է հստակեցնել, թե որքանով է առանձնազրույցը եղել անձնական բովանդակության և որքանով էր ներկայացնում անձնական շահը: Միաժամանակ,  ինքնին մարդու անձնական կյանքը գտնվում է օրենքի պաշտպանության տակ, և «հանրային շահ-անձնական կյանքի իրավունք» սահմանագիծը հստակեցված է Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներով:

Այս դեպքում մենք գործ չունենք զրպարտանքի կամ վիրավորանքի հետ, բայց եղել է անձնական կյանքի իրավունքի խախտում, որը քրեորեն պատժելի է», - ասել է փաստաբանը: Նրա խոսքով` լրատվամիջոցները ևս պետք է գիտակցեին, որ անանուն աղբյուրի դեպքում ռիսկը վերցնում են իրենց վրա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը