Լրահոս

17.12.2012 13:16


Հայկական պատվիրակությունը մասնակցեց ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը

Հայկական պատվիրակությունը մասնակցեց ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում՝ հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս եւ Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում, տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը  իր 21-րդ տարին է թեւակոխել տնտեսական համագործակցության նոր օրակարգով եւ հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու եւ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվեցՈւկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:

Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը